Հայաստանից 18-ամյա Գրիգոր Մանուկյանը երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգումների համաշխարհային ռեկորդ է սահմանել, տեղեկանում ենք Guinness World Records-ից:
Նշված է, որ բեռնատարներից պահանջվել է պահպանել նվազագույն արագությունը՝ 5 կմ/ժ (3,1 մղոն/ժ), մինչդեռ Գրիգորը հնարավորինս շատ ձգումներ է արել՝ առանց ընկնելու:
Կատարելով ընդհանուր 44 ձգում՝ Մանուկյանը գերազանցել է նախորդ՝ 35-ի ռեկորդը, որը սահմանել էր անցյալ տարի «Իտալական թիթեռը»՝ Տացիո Գավիոլին։
«Այս ռեկորդն ինձ համար դժվար չէր իմ խիստ մարզումների պատճառով»,- ասել է ռեկորդակիրը:
Մանրամասները՝ տեսանյութում: