Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը, որը ուղեկցվեց համերգային շոու-ծրագրով և վառ լուսավորությամբ։
Գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Բարեկամություն» անսամբլի սաները, «Swag Art School»-ի երեխաները, Արամ MP3-ին և Սրբուկը։
Լույսերի վառման արարողությունը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունների ներքո՝ հավաքվածների կողմից իրականացված հետհաշվարկից հետո։
Միջոցառումն ավարտվեց տոնական շքեղ հրավառությամբ։