Ընդունելություն կազմակերպելու միջնորդություն ներկայացնելը մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների իրականացման շրջանակներում ընդգրկված հարց չէ, նշել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով անհայտ կորած զինծառայողների, գերիների հարազատներին ՀՀ վարչապետի ու գլխավոր դատախազի կողմից չընդունելու մասին հարցին:
Նրա խոսքով՝ պետական մարմիններն իրենք են որոշում ընդունելությունների կազմակերպման գործելակերպը:
«Որպես ՄԻՊ՝ իմ լիազորությունը կայանում է նրանում, որ պարզեմ՝ արդյոք պետական մարմինները յուրաքանչյուր կոնկրետ դեպքով ցուցաբերե՞լ են խնդրահարույց վարքագիծ մարդու իրավունքների տեսանկյունից և փորձել լուծումներ տալ»,- ընդգծել է Մանասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։