ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը:
Հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարդենյաց լեռնանցքը (բուք է) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի։
Ծիլքար-Սպիտակի ոլորանների սկզբնամասը (բուք է) և Ծաղկահովիտ-Ծիլքար, Գորայք-«Զանգեր», Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:
Գեղարքունիքի մարզի, Տիգրանաշենի ոլորաններում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ճամբարակ քաղաքում և Շինուհայր գյուղում բուք է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։