Հայաստանի գլխավոր տոնածառն ԱՊՀ ամենաբարձր տոնածառների թվում է, գրում է Turstat.com-ը, որտեղ հրապարակվել է բարձր տոնածառ ունեցող երկրների թոփ տասնյակը։
Առաջին հորիզոնականում Թուրքմենստանի տոնածառն է, որը 44 մետր է։ Հայաստանի մայրաքաղաք Երևանի տոնածառը երկրորդ տեղում է․ այն 37 մետր է։
3-րդ տեղում Ուզբեկստանի՝ 35 մետրանոց տոնածառն է, 4-րդում՝ Բաքվինը, որն ունի 34 մետր երկարություն։
Ղրղզստանի 32 մետրանոց տոնածառը 5-րդ տեղում է, Բելառուսինը՝ 6-րդում։ Տաջիկստանի 30 մետրանոց տոնածառը 7-րդն է, Մոսկվայինը՝ 8-րդը։ 9-րդ հորիզոնականն է զբաղեցրել Ղազախստանի Աստանա քաղաքում տեղադրված՝ 25 մետր երկարություն ունեցող տոնածառը, 10-ում՝ Ղազախստանի Ալմաթիում տեղադրված 20 մետրանոց տոնածառը։