Դատական համակարգից բացի ՆԳՆ-ում ևս այս տարի տոնական պարգևավճարներ կամ, ինչպես ընդունված է ասել, 13-րդ աշխատավարձ չեն ստացել, գրում է «Հրապարակը»:
«Եթե դատական համակարգի հետ ամեն ինչ պարզ է, դեռևս կան դատավորներ, որոնք դիմադրում են վարչակարգի ճնշումներին, և դրամական պարգևից զրկելով՝ օրվա իշխանություները փորձում են պատժել անհնազանդների խմբակին, ապա տարակուսելի է ՆԳՆ-ի նկատմամբ նման անբարյացկամությունը»,- գրում է թերթը:
Ըստ պարբերականի՝ խնդիրն այն է, որ այս համակարգի շնորհիվ է պատերազմից հետո գոյատևում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ոստիկանները կենաց-մահու պայքար են տվել իշխանության պայքարողների դեմ: