ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն Ամանորի նախաշեմին դիմել է հայաստանցի ընկերներին, հայտնում է Զատուլինի մամուլի ծառայությունը:
Պատգամավորը հիշեցրել է, որ անցնող՝ 2023 թվականը ծանր փորձություն էր Հայաստանի և Ռուսաստանի, երկու ժողովուրդների և պատմական կապերի համար։
«Հայ ժողովուրդը կորցրել է իր «ես»-ի թանկ մասը՝ Արցախը: Դժվար է, եթե ոչ անհնար, համաձայնել ակնհայտ անարդարության հետ՝ ոչ միայն Ձեզ համար՝ Հայաստանում, այլև ինձ համար՝ Ռուսաստանում։ Մեզ հետապնդում է ընկերներիս՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և նրանց բոլոր ընկերների ճակատագիրը»,- իր ուղերձում գրել է Զատուլինը։
Նա մաղթել է, որ որ 2024 թվականը նման չլինի 2023-ին, որ հայ ժողովուրդը երջանիկ ու հաջողակ լինի նոր տարում։ «Բերանս լի է դառնությամբ, ինչպես ասում էին մեր նախնիները: Եվ, այնուամենայնիվ, մենք գիտենք, որ կյանքը շարունակվում է: Հավատում ենք հաղթանակին, որը գալու է»,- հույս է հայտնել պատգամավորը:
«Կոնստանտին Զատուլին, արգելվում է մուտք գործել Հայաստան»,- մաղթանքը եզրափակել է նա:
2022-ի հոկտեմբերին Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել էր։