Դեկտեմբերի 27-ին ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցից» և հայտնել են որ իրենց մոտ ընդունված երեխան մահացել է, գրում է Shamshyan.com-ը։
Շամշյանի փոխանցմամբ՝ մահացածը Արարատի մարզի բնակիչ 1.5-ամյա Դավիթ Ս.-ն է, ով մահացել է հիվանդանոցում, նույն օրը՝ ժամը 14:25-ի սահմաններում:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:
Ինչպես անցկացնել 2024 թվականի վերջին օրերը
Ընդամենը մի քանի օրից հրաժեշտ կտանք 2024 թվականին և կմտնենք նոր տարի։ Դեկտեմբերի վերջին օրերը Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում...