Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը շնորհավորել է հայ ժողովրդի ֆրանսիացի բարեկամներին և հայրենակիցներին Ամանորի կապակցությամբ, հայտնում է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջը։
«Թող 2024 թվականը բերի խաղաղություն, բարեկամություն, բարգավաճում, համերաշխություն և հույս։ Մեր մտքերը Լեռնային Ղարաբաղի մեր 150 հազար հայրենակիցների հետ են, ովքեր այս Ամանորը նշում են իրենց տներից և հազարամյա հայրենի հողից հեռու»,- ասվում է հաղորդագրությունում։
Արցախի իշխանությունները սեպտեմբերի 20-ին, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո, ընդունել էին ռուս խաղաղապահների առաջարկը զինադադարի և ՊԲ-ի լուծարման ու ամբողջական զինաթափման վերաբերյալ։ Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել բոլոր պետական կառույցներն ու կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին, որից հետո Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար մարդ։
Դեկտեմբերի 22-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր հանրապետության իրավական դաշտում պետական մարմինների լուծարում նախատեսող փաստաթղթի բացակայության մասին։ Լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ գոյություն ունի Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը (ըստ որի՝ հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի 1-ից) չեղարկող փաստաթուղթ։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 5-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...