Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, տեղեկանում ենք Մոսկվայի պատրիարքարանի կայքից։
Նշվում է, որ պատրիարքը Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորել է նաև արևելյան հին եկեղեցիների առաջնորդներին, ովքեր տոնը նշում են հունվարի 7-ին։ Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը նշվում է հունվարի 6-ին:
«Պատմության այս դժվարին շրջանում մեր ընդհանուր պարտքն է դիմակայել բաժանումներին և աղոթել Փրկչին երկրի ժողովուրդների մեջ խաղաղություն հաստատելու համար՝ բարի գործեր կատարելով, փառաբանելով Քրիստոսի անունը»,-ասված է ուղերձում: