Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորել է հայերին։
«Շնորհավոր հայկական Սուրբ Ծնունդ»,-X-ում (նախկին Twitter) գրել է Քարդաշյանը։
Հայերն աշխարհում միակ քրիստոնյա ժողովուրդն են, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոները նշում են նույն օրը՝ հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Ուղղափառ եկեղեցիները նշում են այդ տոնը հունվարի 7-ին, որը, ըստ ուղղափառ եկեղեցիների կողմից օգտագործվող Հուլյան օրացույցի, համընկնում է դեկտեմբերի 25-ին։
Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում։ Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ պատարագ, և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը։ Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»՝ ի պատասխան լսելով. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»։