Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ: