Տելեգրամում գործում է /социальная выплата на ребенка/ անունով կեղծ բոտ, որը 50 000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի, հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
«Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ։ Բոտն առաջարկելու է ընտրել բանկ ու լրացնել տվյալ բանկում ձեր ունեցած ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը կեղծ կայքում»,- ասվում է հայտարարության մեջ։
Գործակալությունը զգուշացնում է, որ լրացնելով այդ կայքում մուտքանունն ու գաղտնաբառը, դրանք փոխանցելու եք զեղծարարաներին։
«Խորհուրդ ենք տալիս չհետևել բոտի հրահանգներին ու չլրացնել տվյալներ այդ կեղծ կայքում»,- նշված է գրառման մեջ։