Ունենք 40-ից ավելի տարիների աշխատանքի փորձ և մեզ ազատել են աշխատանքից, հայտարարել է ԿԳՄՍՆ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչներից Վայոց Ձորի մարզի դպրոցներից մեկի տեխնոլոգիայի ուսուցչուհի Երանուհի Ալավերդյանը՝ նշելով, որ գյուղական համայնքներից են և իրենց 2010 թվականից իրենց հնարավորություն են տվել բարձրագույն կրթություն ստանալու, սակայն հնարավորություն չեն ունեցել գալ, մասնակցել։
«Մենք ունենք 40-ից ավելի տարիների ստաժ, մեզ ազատել են աշխատանքից՝ հաշվի չառնելով տարիների վաստակը»,- նշում է նա։
Բողոքի ակցիան իրականացնում են միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․ դեկտեմբերից ազատվել են աշխատանքից։ Նրանք պահանջում են, որ ուսուցիչներին նախ վերապատրաստման ուղարկեն, հետո ևս մեկ շանս տան ատեստավորում անցնելու համար։
«Մութ ու լույս տարիներին աշխատել ենք՝ հաշվի չեն առնում, ցածր աշխատավարձով աշխատել ենք՝ հաշվի չեն առնում։ 2-3 տոկոս չապահովելուց հետո՝ ազատել են աշխատանքից»,- նշում է ուսուցչուհին։
Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունից խնդրում են գոնե 2-3 տարի աշխատելու հնարավորություն ընձեռել, սպասում են պատասխանի։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշակի փուլից ատեստավորում չանցած ուսուցիչներն այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա և ռազմավարական ուղղություն էր համարել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումն ատեստավորման միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՆԳՆ-ն շրջանառությունից հանել է հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու նախագիծը
Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը, հայտնել է ՀՀ...