2023 թվականի դեկտեմբերին ատեստավորման արդյունքներով աշխատանքից ազատված միջնակարգ մասնագիտական կրթությամբ ուսուցիչները հանրահավաք են անցկացրել Երևանի կրթության նախարարության շենքի մոտ։ Այստեղ էին հավաքվել հիմնականում Հայաստանի գյուղական համայնքների ուսուցիչները։ Նրանք պահանջում են, որ իրենց, ինչպես և բարձրագույն կրթություն ստացած ուսուցիչներին, նախ ուղարկեն վերապատրաստման դասընթացների, ապա նորից ատեստավորում ստանալու հնարավորություն տան։
Այնպիսի սերունդներ ենք տվել, որոնք մեզ տեսնելիս խոնարհվում են, բայց այսօր ատեստավորում չունենք, հայտարարել է ԿԳՄՍՆ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչներից մեկը։
«Որակավորում չունենք, մինչև այս օրենքը կիրառելը՝ արդեն 32 տարվա աշխատանքային փորձ եմ ունեցել և հարկ չեմ համարել ստանալ այդ թղթի կտորը, որովհետև ոչինչ չէր ավելանալու իմ իմացածին։ Ինչո՞ւ այդ օրենքը հետադարձ ուժ ստացավ, ինչո՞ւ ազդեց մեզ վրա՝ չհասկացանք»,- նշում է նա։
Ուսուցչուհու խոսքով՝ ունի առաջին դասարան, ուսուցման փուլում են, ուղարկել է արձակուրդ և հիմա բախվել են նման խնդրի։
«Վարչապետն ու ԿԳՄՍ նախարարը քմծիծաղով հայտարարում են, թե չէին պատկերացնի, որ դասվարները չեն հաղթահարի ատեստավորումը, աշակերտներն ի՞նչ պիտի սովորեն, իսկ իրենք մինչ օրս գրում, ջնջում, բաժանում են, բազմապատկում ու տոկոսներ են ավելացնում, և մեղավորը մենք ենք։ Հոգնել ենք այս օրենքից»,- ասում է ուսուցչուհին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշակի փուլից ատեստավորում չանցած ուսուցիչներն այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա և ռազմավարական ուղղություն էր համարել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումն ատեստավորման միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՆԳՆ-ն շրջանառությունից հանել է հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու նախագիծը
Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը, հայտնել է ՀՀ...