Գիշերվանից սկսած Գորիսում ուժգին քամի է։ Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, մեքենաներ, էլեկտրասյուներ, էլեկտրական լարեր, ինչպես նաև պատուհաններ, արևային վահանակներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Գորիսի համայնքապետարանը։
Հաղորդագրության մեջ հայտնում են, որ Գորիսի համայնքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը եղել է դեպքի վայրերում, արձանագրել ավերածությունները։ Այժմ հաշվարկվում են վնասի չափերը։