Հունվարի 8-ին կարմրուկի լաբորատոր հաստատված 3 դեպք է գրանցվել, հայտնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Հաղորդագրության համաձայն՝ հոսպիտալացված քաղաքացիներից երկուսը մեծահասակ են, մեկը՝ երեխա:
Ընդհանուր առմամբ՝ 2023-ին հաստատվել է կարմրուկի 545 դեպք, 2024-ին՝ 3: