Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի մահվան մասին։ Ավելի ուշ ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Կարապետյանին, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորում է հասցրել մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը։