Ստեփանավանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հերքելով նախօրեին տարածված տեղեկությունն այն մասին, որ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը վիճաբանություն է ունեցել քաղաքացու հետ։
«Այն, որ քաղաքացի Գագիկ Կարապետյանը համայնքապետարան եկել է, փաստում են համայնքապետարանի տեսախցիկները։ Այդ նույն տեսախցիկները փաստում են նաև, որ նա համայնքապետարանի շենքից դուրս է եկել առանց որևէ վնասվածքի»,- ասված է հայտարարությունում։
Համայնքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքացին, գտնվելով համայնքապետարանում, դրսևորել է ոչ ադեկվատ պահվածք, հայհոյել է, խոչընդոտել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը, որի հիմքով համայնքապետարանը դիմել է ոստիկանություն՝ քաղաքացու կողմից հասարակական կարգը պահպանել պարտադրելու խնդրանքով։
Նշվում է, որ ավելի ուշ քաղաքացին ևս մեկ անգամ նկատվել է համայնքապետարանի բակում, սակայն եղել է ոչ ադեկվատ վիճակում, փորձել է կրկին մուտք գործել համայնքապետարան, սակայն պահակը ներս չի թողել։
«Որտեղից են հայտնվել արյան հետքերը քաղաքացու դեմքին և վերնաշապիկին՝ տեղյակ չենք, համարում ենք, որ դա պետք է պարզեն իրավապահ մարմինները։ Հորդորում ենք բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք տարածել են ակնհայտ սուտ տեղեկությունը՝ հրատապ հերքել այն»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրել էր Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանին, ով ՔՊ կուսակցության անդամ է, քաղաքացու կոկորդը դանակով կտրելու փորձի մեջ։
Անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքների սոցաջակցության ժամկետը երկարացվել է 2 ամսով
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների և գերեվարվածի ընտանիքները ևս 2 ամիս (նոյեմբեր և դեկտեմբեր) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300...