Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, ով այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ բժիշկն այս պահին բուժօգնություն է ստանում։ Ավանեսյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և հայտնել, որ ակնկալում է իրավաչափ գնահատական։
«Բուժաշխատողների, ինչպես նաև բուժհաստատություններում մեր պացիենտների անվտանգությունն ապահովող աշխատակիցների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են»,- նշել է նախարարը։
Ավանեսյանն ընդգծել է, որ այս խնդիրների հանդեպ նախարարության մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական։