Հայաստանի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայում նվաճել են 17 մեդալ՝ 2 ոսկի, 5 արծաթ և 10 բրոնզ, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադան՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, տեղի է ունեցել Ղազախստանի Ալմաթի քաղաքում՝ հունվարի 8-13-ը։
Հայաստանից այդ օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի՝ 15, «Քվանտ» վարժարանի՝ 13 և «Ֆոտոն» վարժարանի 5 աշակերտներ:
Ֆիզմաթ դպրոցի 15 աշակերտներից 11-ն արժանացել են մեդալների, որոնց թվում՝ 1 ոսկի, 4 արծաթ և 6 բրոնզ: «Քվանտ» վարժարանի 13 աշակերտներից 5-ն են արժանացել մեդալների, որոից՝ 1 ոսկի, 1 արծաթ և 3 բրոնզ: «Ֆոտոն» վարժարանի աշակերտներից մեկն արժանացել է բրոնզե մեդալի:
Ոսկե մեդալների են արժանացել Ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սարգիս Առաքելյանը և «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Հայկ Անդրեասյանը: Սարգիս Առաքելյանը՝ որպես ամենակրտսեր մասնակից, արժանացել է նաև հատուկ մրցանակի: