Հունվարի 17-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 երեխա և 2 կին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 8-ամյա Րաֆֆի Ս.-ն է, 4-ամյա Միքայել Ս.-ն և 4-ամյա Արսեն Ս.-ն, կանանց տվյալները պարզվում են։
Ըստ աղբյուրի՝ նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի՝ Երևանի բնակիչներ 56-ամյա Նուրիկ Մ.-ն, 34-ամյա Ենոք Ս.-ն և 35-ամյա Հարություն Ս.-ն:
Ոստիկանները պարզել են, որ բոլորը նույն ընտանիքի անդամներ են, տեղափոխվածներից մեկը հղի է, և նրանց տեղափոխել են իրենց տանից՝ գազի արտահոսքից ստացած թունավորումով: Նշվում է, որ բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար։
Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեին։
Նախատոնական շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
Ձեզ ենք ներկայացնում 2024-ի վերջին շաբաթվա՝ դեկտեմբերի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։ Խոյ Այս շաբաթ դուք...