Հունվարի 23-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորանների 2 կմ-ից ավելի հատվածում բախվել են 20-ից ավելի ավտոմեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Մերկասառույցի պատճառով Երևան-Գավառ երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը կողաշրջվել է, ինչի հետևանքով կան մեծ թվով վիրավորներ։ Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վիրավորների թիվն անցնում է 10-ը։ Մի մասը, ըստ բժիշկների, ստացել են սարլաջարդեր:
Ըստ աղբյուրի՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհն սպասարկող ճանշինականները, ինչպես նաև ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները ոչ մի աշխատանք չեն կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:
ՇՄՆ ՀԻդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր, որ հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը հունվարի 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։
Մահացել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը
76 տարեկանում մահացել է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը, հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն...