ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 000 սովորող ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատություններում, ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։
«Նրանց համար սոցիալականացման և լավ միջավայր ստեղծելու համար փորձեցինք հնարավորինս համաչափ բաշխվածություն ապահովել և այս պահին այս 17 000 սովորողները բաշխված են ամբողջ մարզերում և Երևանում»,- ասել է Սարդարյանը։
Նրա խոսքով՝ առանց փաստաթղթերի ընդունված արցախցի երեխաներին կրթություն տալու նպատակով նախարարությունը գնահատել է նրանց կարիքները․ «Դրանից հետո արդեն տեղի ունեցով նրանց կարիքի գնահատումը՝ համագործակցելով հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների և լիազոր մարմինների հետ։ Շատ արագ փորձեցինք վեր հանել այն խնդիրները, որոնք ունեին սովորողները, փորձեցիքն ՏՄԱԿ-ների միջոցով իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հաշվառում և այդ ուղղությամբ նույնպես եղավ աջակցություններ»,-ընդգծել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը։
Սարդարյանը հավելել է, որ աջակցության ծրագիր կա ուսուցիչների համար, որի շրջանակում Արցախից 250 ուսուցիչ այժմ աշխատում է մարզերում և Երևանում։
«Կառավարության որոշմամբ՝ հաստատվեց գործուղման կարգ, որով հնարավորություն տրվեց նրանց գործուղվել և աշխատել մարզերում գտնվող ուսումնական հաստատություններում։ Նրանց տրվել է մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով լրավճար, բայց Սյունքիի և Վայոց ձորի մարզերում գտնվող ուսումանկան հաստատություններում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս համայնքների հաստատություններում և Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և բերդ համայնքներում գտնվող հաստատությունների համար բացի այս աշխատավարձի լրավճարից տրամադրվեց նաև ֆիքսված՝ 50 000 դրամ լրավճար։ Այն աշխատավարձի հետ ամեն անգամ տրամադրվում է»,- նշել է նա։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 100 632 Արցախի քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։