Հունվարի 22-ին Արարատի ոստիկանության աշխատակիցները խոշոր չափի զենք-զինամթերք են հայտնաբերել, հայտնում է shamshyan.com-ը:
«Ոստիկանության Արարատի մարզային վարչություն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ ինքն Արցախյան պատերազմի մասնակից է և այնտեղից իր հետ բերել է տարբեր տեսակի զենք, զինամթերք և այդ ամենը թողել է Վեդի քաղաքի եկեղեցի տանող ճանապարհին գտնվող քանդված շինության մոտ»,- մանրամասնում է կայքը։
Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 280-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ, «Մակարով» տեսակի ատրճանակ, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, ինքնաշեն ակոսավոր հրացան, սվին դանակ և այլ զենք, զինամթերք։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախատոնական շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
Ձեզ ենք ներկայացնում 2024-ի վերջին շաբաթվա՝ դեկտեմբերի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։ Խոյ Այս շաբաթ դուք...