Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Գերատեսչության տվյալներով՝ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները:
Նոյեմբերյանի և Դիլիջանի ոլորանները, Լոռու մարզի ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան և Ապարան-Ծիլքար ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար։
Սյունիք գյուղից Ջերմուկ քաղաքի խաչմերուկ տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Արթիկ-Ալագյազ, Գոգավան-Ստեփանավան և Բլագոդարնոյե-Կաթնառատ ավտոճապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Մաստարա-Լանջիկ և Սյունիքի մարզի ավտոճանապահները՝ բեռնատարների համար։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։