Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը` պահպանելով 2023-ի ցուցանիշը, տեղեկանում ենք Նամբեո (Numbeo) վերլուծական տեղեկատվական պորտալի հրապարակած վարկանիշային աղյուսակից։
Ըստ աղյուսակի՝ Երևանն ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, մինչդեռ 2023-ին 20-րդն էր։
Հայաստանը և Երևանը վարկանիշային աղյուսակում առաջատար են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԱՊՀ երկրների և քաղաքների շարքում։
Ադրբեջանն ամենաանվտանգ երկրների ցանկում 33-րդն է, Թուրքիան՝ 53-րդը, Վրաստանը՝ 19-րդը։ Ամենաանվտանգ երկիրն, ըստ աղյուսակի, Անդորրան է, երկրորդ հորիզանակում ԱՄԷ-ն է, 3-րդում՝ Կատարը։ Որպես ամենավտանգավոր երկիր աղյուսակի վերջին հորիզանականում՝ 146-րդ տեղում, Վենեսուելան է։