ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ ամիսներ առաջ հանդիպել է Դավիթ Յանին (ABBYY ընկերության հիմնադիր), որի հետ խոսակցությունը հեղափոխական ազդեցություն է ունեցել իր վրա։
«Ես հասկացա, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր խոշոր բիզնեսին և խորհրդատվական ընկերություններին պատմենք աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական հեղափոխության մասին, փորձենք այնպես անել, որ մեր ընկերությունները ոչ թե վերջում, այլ սկզբում օգտագործեն տեխնոլոգիական հնարավորությունները»,- նշել է Քերոբյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀՀ խոշոր բիզնեսներին, խորհրդատվական ընկերություններին պատմեն այն տեխնոլոգիական հեղափոխության մասին, որն այսօր տեղի է ունենում աշխարհում։
«Արհեստական բանականությունը շրջադարձային նշանակություն ունի թե՛ տնտեսության, թե՛ մարդկության համար․ այն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե օրինակ՝ էլեկտրականության գյուտի կամ ինտերնետի, այլ գրերի գյուտի հետ։ Եվ մեզ համար այս կոնֆերանսը կարևոր է նրանով, որ համընկնում է մեր տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակի՝ աշխատանքի արտադրողականության բարձրացման հետ։ Արհեստական բանականությունը բոլոր միջազգային խորհրդատվական գիտական կենտրոնների կողմից համարվում է արտադրողականության խթանման հզոր գործոն»,- հավելել է նա։
Քերոբյանն ընդգծել է, որ այս համատեքստում նախորդ շաբաթ կառավարությունն ընդունել է մի ծրագիր, որով սուբսիդավորվող վարկերի և դրամաշնորհների շնորհիվ ավանդական ընկերություններին օգնելու են թվային տրանսֆորմացիայի, այդ թվում՝ արհեստական բանականության գործիքներն իրենց ընկերություններում կիրառելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։