Փետրվարի 3-ին՝ ժամը 22։30-ի դրությամբ, Սիսիանի, Աշոցքի, Աբովյանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը: Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գերատեսչությունը մանրամասնում է, որ բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայր բնակավայրից մինչև Տաթև ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Դեպարտամենտի տվյալներով՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: