Ներկայացնում ենք փետրվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Դուք պետք է կենտրոնանաք և համակարգված իրականացնեք ձեր գաղափարների գոնե մի մասը։ Չորեքշաբթի դուք ստիպված կլինեք պաշտպանել ձեր գաղափարները: Եղեք համբերատար և դիմացկուն, և դուք կստանաք այն, ինչ ցանկանում եք: Շաբաթ օրը հանկարծակի հանդիպումը թույլ կտա վերականգնել կորցրած կապերը, ձեռք բերել նոր ծանոթություններ, սովորել շատ հետաքրքիր և օգտակար բաներ:
Ցուլ
Օգտագործեք այս շաբաթը տեղեկատվության և գիտելիքների համար: Աստղերը կարծում են, որ դուք չափազանց խորասուզված եք ձեր խնդիրների մեջ։ Ավելի շատ վստահեք սեփական ուժերին, պահպանեք հուզական հավասարակշռությունը: Չորեքշաբթի օրը ձեզ կուրախացնի հետաքրքիր նորություններով և կառուցողական առաջարկներով: Ուրբաթ օրն իդեալական է ընկերների հետ հանդիպելու համար:
Երկվորյակ
Չափից դուրս ամաչկոտ մի եղեք, ըստ արժանվույն գնահատեք ձեր դրական հատկությունները և հնարավորություն տվեք դա անել շրջապատին: Հնարավոր են շատ դրական փոփոխություններ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական գործերում։ Նույնիսկ ֆանտաստիկ ծրագրերն են իրագործվում։ Շատ խնդիրներ ինքնուրույն կլուծվեն։ Շաբաթ օրը հիանալի օր է ժամադրության կամ հյուրեր ընդունելու համար:
Խեցգետին
Այս շաբաթ կյանքի շատ հարցեր կլուծվեն հանգիստ և առանց լարվածության։ Ձեր շրջապատի մթնոլորտը ներդաշնակ կլինի և հանգստություն կբերի։ Դուք կարող եք ինչ-որ շռայլ բան ձեռնարկել,։ Հինգշաբթի օրը հաջող օր կլինի հին գործերը ավարտին հասցնելու համար: Շաբաթը բարենպաստ է ակտիվ հանգստի համար։
Առյուծ
Ցանկալի է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանեկան շրջապատում, ուրախություն պարգևել մտերիմներին։ Փորձեք օբյեկտիվորեն նայել ինքներդ ձեզ, մի թերագնահատեք ձեր ինքնագնահատականը: Ցույց տվեք ջանասիրություն, ավարտեք անհրաժեշտ և իմաստալից գործերը: Ձեր աշխատանքային սխրանքները կնկատվեն և կպարգևատրվեն ձեր վերադասների կողմից: Շաբաթ օրը բաց մի թողեք ընկերների հետ հանդիպելու հնարավորությունը։
Կույս
Այս շաբաթ դուք հնարավորություն կունենաք լուծել ինչ-որ բարդ, բայց կենսական հարց։ Շաբաթվա սկզբին հեշտ կլինի փաստաթղթերի ձևակերպումն ու ստացումը։ Աշխատանքում հնարավոր է անսպասելի շրջադարձ։ Հաջող կլինեն բանակցությունները նոր գործընկերների հետ, հնարավոր են նաև ռոմանտիկ ծանոթություններ: Նախկինում սկսված գործերը հաջողությամբ առաջ կընթանան։ Ընկերները կարող են բավականին նյարդայնացնող լինել իրենց հարցումներով և խորհուրդներով: Նպատակին հասնելու համար համբերատար եղեք։
Կշեռք
Դուք կարող եք շատ նոր հետաքրքրություններ ունենալ։ Լավ շաբաթ է ստեղծագործական գործունեության, ֆիզիկական ակտիվության և ճանապարհորդության համար: Հիմնական նպատակներից մեկը առողջության ամրապնդումն ու հանգիստն է։ Հանգստյան օրերն ավելի լավ է անցկացնել մենության մեջ, դիտել ռոմանտիկ կատակերգություն, լսել հանգիստ երաժշտություն:
Կարիճ
Այս շաբաթ կարող են առաջին պլան մղվել անձնական գործերը, ընտանիքի հետ կապված հարցերն սպառնում են զբաղեցնել ձեր ամբողջ ժամանակն ու մտքերը: Հնարավոր է՝ շատ աղմուկ, անհանգստություն, կոնկրետ որոշումներ կայացնելու դժվարություններ լինեն։ Բայց, այնուամենայնիվ, ավելի լավ է կատարել կարևոր քայլ, որը թույլ կտա ձեզ լինել ձեր սիրելիի կողքին: Ծանոթությունների շրջանակի ընդլայնումը նոր հնարավորություններ կբերի, չեն բացառվում շահավետ գործնական առաջարկները: Դուք հնարավորություն ունեք շրջապատողներին գերել ձեր գաղափարներով և աջակցություն գտնել:
Աղեղնավոր
Այս շաբաթ լավ հեռանկարներ են նախանշվում, բայց անհրաժեշտ կլինի որոշակի փորձություն անցնել։ Ձեր շուրջը կստեղծվի ստեղծագործական և գործնական մթնոլորտ։ Շաբաթվա վերջին դուք արժանի վարձատրություն կստանաք ձեր ջանքերի համար:
Այծեղջյուր
Այս շաբաթ դուք պետք է ցուցաբերեք պատասխանատվություն և ճշտապահություն, ապա հաջողությամբ և շահեկանորեն կլուծեք ձեր շատ խնդիրներ: Եվ համարձակորեն շտապեք դեպի նոր նվաճումներ: Հանգստյան օրերին նոր ծանոթի հետ ժամադրությունը կարող է հիասթափեցնել ձեզ։
Ջրհոս
Խորհուրդ է տրվում չափավորել ձեր եռանդը և ավելի ուշադիր լինել բիզնես նախագծերի նկատմամբ։ Ավելորդ շտապողականությունը սպառնում է հանգեցնել լուրջ ֆինանսական կորուստների։ Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր է թաքնված հակազդեցություն ձեր ծրագրերին։ Ուշադիր վարեք ձեր գործերը, ավելի հաճախ խորհրդակցեք գործընկերների հետ, մի փորձեք ինտրիգներ հյուսել։
Ձկներ
Այս շաբաթ դուք ուրիշներին կգրավեք բարությամբ, իմաստությամբ և դժվար պահերին օգնության հասնելու անկեղծ ցանկությամբ: Բայց եսասիրությունը կպատժվի: Հինգշաբթի օրը հարմար օր է ակտիվ գործողությունների համար, ձեր աշխատունակությունը կուրախացնի ձեզ: Կիրակին անցկացրեք ընկերների շրջապատում կամ հաճելի ընկերությունում: Աշխատեք իրատես լինել և մտերիմներից շատ մի պահանջեք։