Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը հայտնել է, որ Հայաստանում յուրաքանչյուր յոթերորդ բնակիչը գնումներ է կատարում Wildberries-ի հարթակում։
Խոսելով ընդհանուր հաճախորդների բազայի մասին՝ նա նշել, որ այն կազմում է մոտ 70 մլն։
Բակալչուկը նաև խոստովանել է, որ օրական գոնե 3-4 պատվեր է կատարում կայքից։ «Ես ինքս անընդհատ գնումներ եմ կատարում, այսինքն՝ օրը երեք-չորս անգամ անպայման պատվիրում եմ»,- ասել է նա։