Իշխանությունը որոշել է Երևանում թանկացնել տրանսպորտի գինը՝ մինչև 260 դրամ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետարանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով՝ նրանց դրա համար Երևանի ավագանիում քվորում է անհրաժեշտ, որն իրենք չենք ապահովելու: Թևանյանի խոսքով՝ «Մայր Հայաստանի» դեմ այդ պատճառով արշավ է սկսվել:
Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ներկայացնող Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի, Զարուհի Փոստանջյանի լիազորությունների վաղաժամ դադարեցման օրակարգով արտահերթ նիստը կգումարվի 2024 թվականի փետրվարի 7-ին` ժամը 10.00-ին: