Փետրվարի 24-ին Հայ առաքելական եկեղեցու դեմ նախատեսված բողոքի ակցիային զուգահեռ՝ ձևավորվում է ի պաշտպանություն եկեղեցու դիմադրության շարժում, գրում է «Հրապարակը»։
Ըստ հրապարակման՝ այն նախաձեռնել են Արթուր Ասատրյանի՝ (Էջմիածնում ավելի հայտնի «Դոն Պիպո» մականվամբ) մարդիկ։ «Նրանք որոշել են հետ մղել նրանց, ովքեր (Վարդանանք շարժում) արշավներ են սկսել եկեղեցու դեմ»,- նշում է թերթը։
Հունվարի 27-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների ստեղծած «Վարդանանք» շարժումը փետրվարի 24-ին՝ ժամը 15:00-ին, քաղաքացիներին հրավիրել է Էջմիածնի կենտրոնական հրապարակ, որտեղից բողոքի ակցիա են սկսելու ընդդեմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի։ Թերթը հիշեցրել էր, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կոչվող հակաեկեղեցական շարժումն ստեղծվել էր գործող իշխանությունների կողմնակիցների կողմից՝ 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո։
Մահացել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը
76 տարեկանում մահացել է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը, հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն...