Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին նշում է Բուն Բարեկենդանը։ Այն նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, խրախճանք, առատ ուտելիքներով վայելքի օր:
Այն տոնում են Մեծ Պահքի նախընթաց կիրակի օրը, որը տևում է 40 օր՝ մինչև Սուրբ Զատիկ։ Բուն Բարեկենդանի օրը մարդիկ վայելում են առատ ուտելիք` ճոխ սեղաններ պատրաստելով ու զանազան զվարճանքներ կազմակերպելով: Այս օրն ընդունված է դուրս գալ սուգից և ուրախանալ, մոռանալ տառապանքի մասին և մխիթարություն գտնել, որպեսզի հետո ապաշխարությամբ, ծոմապահությամբ և Աստծո ողորմության հույսով անցնեն քառասնօրյա Մեծ Պահքին:
Շաբաթ օրը, մինչև Բուն Բարեկենդանի երեկոյան ժամերգությանը, վարագույրով փակում են եկեղեցու խորանը՝ մինչև քառասունօրյա պահքի ավարտը։ Խորանը բացվում է միայն Քրիստոսի Հարության օրը։ Բուն Բարեկենդանից հետո՝ կիրակի գիշերը, ընթրիքին սովորաբար ուտում են մածուն և կաթնով։