Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է, հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։ Նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել, նշել են գերատեսչությունում։
«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտած դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- նշվում է հաղորդագրության մեջ: