Ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում․ Իջևանի հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական երեխայի դի, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 12-ին։ Ժամը 06։00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժին և հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխա։
Ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ․ 1 ամսական Սոֆի Խ․-ն է։ Երեխայի ծնողները հայտնել են, որ փոքրիկը տանն իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։
Նշվում է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Փրկարար ծառայությունը հայտնել է ՀՀ-ում փակ ավտոճանապարհի մասին
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից...