«Շիրակ ավիա» ավիաընկերությունը մարտի 31-ից թռիչքներ կիրականացնի Երևան-Տյումեն քաղաքների միջև, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Տյումենի «Ռոշինո» օդանավակայանի կայքին։ Թռիչքները կիրականացվեն ուրբաթ օրերին։
«Տյումենից թռիչքը կմեկնարկի ժամը 15:10-ին (Մոսկվայի ժամանակով՝ 13:10-ին), Երևանից՝ 9:30-ին (Մոսկվայի ժամանակով՝ 8:30-ին), ճանապարհորդության տևողությունը կկազմի 3 ժամ 40 րոպե»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տոմսերի արժեքը՝ սկսած 11 հազար ռուբլուց (48 հազար դրամ) մեկ ուղղությամբ։
«Utair» ավիաընկերությունը Երևան-Տյումեն չվերթեր է իրականացնում նաև կիրակի օրերին։ 2023 թվականի սեպտեմբերի 24-ից «Armenia Airways»-ը կանոնավոր ուղիղ չվերթ էր իրականացնում Երևանից Սոչի ուղղությամբ։ 2023 թվականի հոկտեմբերի 29-ին «Պոբեդան» սկսել է թռիչքները Սոչիից Գյումրի։ 2023 թվականի նոյեմբերին Ստավրոպոլի միջազգային օդանավակայանը հայտարարել էր «Armenia Airways» ավիաընկերության կողմից Ստավրոպոլ-Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի մասին։