Ձեզ ենք ներկայացնում աստղագուշակը՝ փետրվարի 26-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածի համար։
Խոյ
Այս շաբաթ դուք պետք է գործի դնեք ձեր ամբողջ դիվանագիտությունը, որպեսզի խուսափեք լուրջ վեճից ձեր վերադասների կամ հարազատների հետ: Դուք լիովին կարող եք ձեր խնդիրների լուծման օրիգինալ տարբերակներ գտնել։
Ցուլ
Այս շաբաթ հնարավոր է ծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ։ Կյանքը ձեր առջև նոր հեռանկարներ կբացի աշխատանքի մեջ և անձնական կյանքում։ Ընկերների հետ զրույցներում չպետք է նրանց վրա շատ ճնշում գործադրել։ Շաբաթվա կեսին մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան։ Հնարավոր են հաճելի ծանոթություններ:
Երկվորյակ
Այս շաբաթ ձեզ անհրաժեշտ կլինի վճռականություն, ակտիվություն, ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու ունակություն։ Անձնական կյանքում ձեզ նույնպես դրական փոփոխություններ են սպասվում։
Խեցգետին
Այս շաբաթ հնարավորություն կունենաք կառավարել ստեղծված իրավիճակը, ազդել գալիք իրադարձությունների վրա։ Հանգստյան օրերին ուշադրություն դարձրեք ընտանիքին։
Առյուծ
Պետք չէ նյարդայնանալ, եթե ինչ-որ բան սխալ է ընթանում։ Բոլոր խնդիրները կարելի է լուծել։ Ակտիվությունն ու նպատակասլացությունը թույլ կտան հեշտությամբ գտնել աշխատանքային հարցերի պատասխանները: Անձնական կյանքում չեն բացառվում հիասթափությունները։ Վարդագույն ակնոցները հանելու ժամանակն է:
Կույս
Շաբաթը կպահանջի ակտիվություն և պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն, բայց ծուլությունն սպառնում է ձախողմամբ: Ոչ ոք ձեր փոխարեն չի անի ձեր աշխատանքը և չի լուծի ձեր խնդիրները: Մի նստեք տեղում, ավելի շատ շարժվեք և շփվեք, ձեզ համար չափազանց կարևոր կլինի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինելը:
Կշեռք
Ուշադիր վերլուծեք տեղի ունեցող իրադարձությունները՝ հիմնվելով կյանքի փորձի և տրամաբանության վրա: Հնարավոր է կարիերայի աճ և անցում նոր աշխատանքի։ Ձեր ծրագրերը բավականին արագ իրականություն կդառնան:
Կարիճ
Շաբաթը բավական դրական և հաջող կլինի։ Հնարավոր են հանդիպումներ, բանակցություններ, ուղևորություններ: Աստղերը կանխատեսում են մեծ շահույթ և կարիերայի աճ:
Աղեղնավոր
Հիանալի ժամանակ է հանգստի և ժամանցի համար։ Շաբաթը կհիշվի վառ և անսովոր իրադարձությունների հաջորդականությամբ։
Այծեղջյուր
Այս շաբաթ դուք կարող եք հանդիպել մի մարդու, ով կարևոր դեր կխաղա ձեր կարիերայում: Մի անհանգստացեք աշխատանքի աննշան խնդիրների մասին։
Ջրհոս
Այս շաբաթը կարող է վճռորոշ լինել կարևոր նախագծի առումով։ Ցավալի հիասթափություններից խուսափելու համար այս շաբաթ չարժե ժամադրությունների գնալ։ Հանգստյան օրերին ձեր կողքին կարող են հայտնվել ձեր անցյալից եկած մարդիկ, ովքեր նոր հեռանկարներ կբացեն ձեր առջև:
Ձկներ
Այս շաբաթը լի կլինի եռուզեռով, մարտահրավերներով և հարաբերությունների պարզաբանմամբ: Հնարավոր է՝ ստիպված լինեք դիմել ընկերների օգնությանը, քանի որ միայնակ չեք կարող խնդիրները լուծել։