Իրավապահ համակարգում չեն բացառել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկ տեղադրելու դեպքը կարող է պայմանավորված լինել անձնական դրդապատճառներով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Իրավապահ համակարգում քննվում է վարկած, որ Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկ կարող է տեղադրած լինել ՔՊ-ական պատգամավորներից մեկի ընտանիքի անդամը կամ բարեկամը։ Այսինքն՝ տեղի ունեցածն անձնական հողի վրա եղած թեմա է»,- գրել է թերթը։
Թերթը տեղեկացել է նաև, որ, նախնական տվյալներով, ՔՊ-ի գրասենյակի դիմաց կեղծ պայթուցիկ են տեղադրել նույնը օրը, երբ պայթուցիկ է տեղադրվել Արսենյանի գրասենյակի շենքի տարածքում։
Փետրվարի 26-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան 30/3 հասցեի շենքում պայթուցիկ սարքի մուլյաժ է հայտնաբերվել, ինչը վնասազերծվել էր։ Փետրվարի 22-ին ԶԼՄ-ները հայտնել էին Արսենյանին պատկանող շենքի մոտ հայտնաբերված պայթուցիկի մասին։ Փետրվարի 28-ին ՔՊ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հաստատել էր իր տան մոտակայքում տեղի ունեցած պայթյունի լուրը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: