Զրոներով՝ «00օօ000» պետհամարանիշը վաճառվել է 30 մլն դրամով, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ավտոմեքենաների զրոներով պետհամարանիշների վաճառքի առաջին փուլն իրականացվել է, մասնակցել է 10 անձ, 48 համարանիշներից վաճառվել է 7-ը, գումարը կազմել է 156 միլիոն 200 հազար դրամ»,- գրել է թերթը։
ԶԼՄ-ն ընգծել է, որ «ՆԳՆ-ն հրաժարվում է ասել, թե կոնկրետ մեկ համարանիշն ինչքան գումարով է վաճառվել»։
Փետրվարի 25-ին ՆԳՆ-ն հերքել էր «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության տարածած լուրը, որ «00օօ000» պետհամարանիշը վաճառվել է 300 000 դոլարով։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։