«Meta» սոցիալական ցանցերը՝ «Facebook»-ը և «Instagram»-ը, չեն աշխատում: Սոցցանցերի օգտատերերն ամբողջ աշխարհում խնդիրներ են ունենում՝ փորձելով մուտք գործել իրենց անձնական հաշիվներ։
«Facebook»-ի օգտատերերը չեն կարողանում ճիշտ գաղտնաբառով մուտք գործել. համակարգը թույլ չի տալիս մուտք գործել՝ նշելով, թե գաղտնաբառը սխալ է։
«Instagram»-ի էջերն էլ հնարավոր չէ թարմացնել, նաև հրապարակում անելիս սոցցանցը գրում է՝ «սխալ է տեղի ունեցել, ավելի ուշ փորձիր», իսկ «Story» բաժինը չի թարմացվում։
Դեռևս «Мета»-ն պաշտոնական բացատրությամբ հանդես չի եկել: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ենթադրել է, որ դա կա՛մ գլոբալ տեխնիկական խնդիր է, կա՛մ «Facebook»-ը կոտրել են: