Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են կանանց միջազգային օրվա առթիվ։
Փաշինյանը կանանց կոչ է արել «ավելի ու ավելի շատ երեխաներ ունենալ», ինչը կնպաստի ժողովրդագրական խնդիրների բարելավմանը։ Նա նշել է, որ այդ նպատակով որդեգրել են 500 մանկապարտեզի ծրագիրը, որը բազմաթիվ կանանց հնարավորություն կտա խուսափել «աշխատե՞լ, թե՞ երեխա ունենալ» ընտրությունից: Խնդրի լուծման համար նա հայտարարել է նաև հայրական արձակուրդի ինստիտուտի ներդրման ծրագրի մասին, որ տղամարդիկ երեխաների խնամքի պատասխանատվությունը կիսեն կանանց հետ:
Խաչատուրյանն իր ուղերձում Հայաստանի տղամարդկանց կոչ է արել վերահաստատել հավասար իրավունքների և հնարավորությունների միջավայր ստեղծելու իրենց կամքը: Նախագահը մաղթել է կանանց առավելագույն ակտիվություն ցուցաբերել երկրի հասարակական, պետական, մշակութային և տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում: