Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը, նրանք դեմ են, որ բնակավայրում ՌԻԴ ընկերությունը լեռնադահուկային կոմպլեքս և ճոպանուղի կառուցի, գրում է Shamshyan.com-ը։
Գյուղի ավելի քան 300 բնակիչ այս պահին Ափնա գյուղի վարչական տարածքում է։ Նրանք պատմել են, որ ծայրահեղ քայլի են դիմել, քանի որ կառավարությունն ու ՌԻԴ ընկերությունն առանց բնակիչների կարծիքը հաշվի առնելու որոշումներ են կայացրել։
«Ամբողջ գյուղով մինչև վերջ կանգնելու ենք, որովհետև մեր գյուղը կանգնած է դատարկվելու շեմին»,- հայտարարել են բնակիչները։
Նրանք նշել են, որ չեն հավատում «էկոգյուղ» կառուցելու խոստումներին։
2023-ի մարտին կառավարությունը հավանություն էր տվել Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծելու նախագծին, որի ներդրումային ծրագիրը կազմում է 190 մլն ԱՄՆ դոլար։