Արեգակի վրա գրանցվել է տիեզերական փոթորիկ, որը տևել է ավելի քան կես ժամ, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին։
Հետազոտական կենտրոնի տվյալներով՝ բռնկման հզորությունը հինգ բալանոց սանդղակով հասել է երկու բալի։
Նախկինում արևի հզոր բռնկում էր գրանցվել մարտի 9-ի գիշերը, որը տևել էր 13 րոպե։