ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը Գյումրիում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերել, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
«Ռազմական ոստիկանության կողմից քաղաքացիների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ, փամփշտատուփեր և 3007 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ»,- հայտնել են ՊՆ-ից։
2023-ի դեկտեմբերի տվյալներով՝ նախորդ տարի ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ էին հանձնվել ապօրինի պահվող 63 ինքնաձիգ, 22 նռնակ, 4 ատրճանակ, 1 ֆագոտ կայան, զրահաբաճկոններ և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ և ռազմամթերք։