«Բարև Ձեզ» և «Գամարջոբա»՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում հայերեն և վրացերեն լեզուներով հայտարարություններ կտեղադրվեն, հայտնում է Sputnik Грузия-ն։
Ըստ աղբյուրի՝ թարմացման մասով պայմանագիրն արդեն ստորագրվել է։ Դա արվելու է օտարերկրյա ուղևորներին օգնելու համար, որպեսզի ավելի արագ գտնեն իրենց ավելի արագ հաշվառման կետը և չհետաձգեն ինքնաթիռների մեկնումները:
Օդանավակայանից օրական մի քանի թռիչքներ են իրականացվում Թբիլիսի, Բաթումի, Գյումրի և Երևան:
Նշվում է, որ մինչ այս միջազգային թռիչքները դեպի «Վնուկովո» հայտարարվում էին թուրքերեն, գերմաներեն, ուզբեկերեն, տաջիկերեն, պարսկերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։
ՆԳՆ-ն արագացրել է Արցախի բնակիչներին ՀՀ քաղաքացիություն տալու ընթացակարգը
Լեռնային Ղարաբաղից փախստականի կարգավիճակ ստացած տեղահանվածներն արագացված ընթացակարգով կկարողանան Հայաստանի քաղաքացիություն ստանալ, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ այդ...