Մարսելում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշային գնդակահարած հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հանդիսավոր բացումը, հայտնում է ՀՅԴ Մարսելի կոմիտեն։
Հուշարձանը տեղադրվել է Բոմոն համայնքի Place Pasteur հրապարակում։ Արարողությանը ներկա են եղել հասարակական գործիչներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ներկայացուցիչներ և ֆրանսիացի պաշտոնյաներ։
Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է Էրզրումի շրջանի Ներքին-Բաղարի գյուղում։ Նրա ողջ ընտանիքն սպանվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ 1921 թվականի մարտի 15-ին՝ Բեռլինում, Թեհլիրյանը գնդակահարել է ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Օսմանյան Թուրքիայի նախկին մեծ վեզիր Թալեաթ փաշային։ Թեհլիրյանն ավելի ուշ արդարացվել է գերմանական դատարանի կողմից:
Մարտի 6-ին հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի Մարսելի շրջանի Բոմոն քաղաքում տեղի կունենա Թեհլիրյանի հիշատակը հավերժացնող արձանի բացումը:
Մանրամասները՝ տեսանյութում: