Հայաստանի մարզերի մեծ մասում մարտի 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, մարտի 17-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:
Երևանում սպասվում է կարճատև անձրև: Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 13-15 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 9-11 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 9-13 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 4-9 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 9-14 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 14-16 աստիճան։ Արմավիրում նույնպես տաք եղանակ է սպասվում՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 14-15 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 9-12 աստիճան, հովտային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 17-ին կանխատեսվում է մառախլապատ, առանց տեղումների եղանակ։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 6-13 աստիճան Ցելսիուս, հայտնում է Yandex.com-ն։ Քամին հյուսիս-արևելյան է՝ 3,9 մ/վրկ արագությամբ: