Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարտի 19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։ Քամին հարավային է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Երևանում մարտի 19-ին սպասվում են ինտենսիվ տեղումներ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 6-8 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 5-7 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-2 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 3-5 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 0-3 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 0-3 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-2 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 7-10 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 7-9 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 0-3 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-10 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 3-6 աստիճան, հովտային շրջաններում՝ 7-10 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 19-ին կանխատեսվում են անձրևներ։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճան Ցելսիուս, հայտնում է Yandex.com-ն։ Քամին արևելյան է՝ 1.7 մ/վրկ արագությամբ: