Հայաստանի տարածքում մարտի 21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Երևանում մարտի 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 11-13 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 7-9 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում՝ 2-4 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 7-9 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 7-10 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 6-10 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 11-14 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 11-13 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 2-4 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 8-11 աստիճան, հովտային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 21-ին կանխատեսվում է մառախլապատ եղանակ, հնարավոր է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճան Ցելսիուս, գիշերն սպասվում է 6-8 աստիճան: Քամին արևելյան է՝ 3 մ/վրկ արագությամբ: